Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Քնած մարդու ուղեղն ակտիվ է

 Քնած մարդու ուղեղն ակտիվ է

 

Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ քնած ժամանակ մարդու ուղեղն իրեն դրսևորում է այնպես, ինչպես ինչ-որ բան հիշելիս: Այս մասին տեղեկացնում է Rosbalt.ru-ն:

 

Գիտական փորձը՝ կապված քնի ժամանակ ուղեղի ակտիվության ուսումնասիրման հետ, անցկացվել է մի քանի փուլով: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ բնական կամ անզգայացման դեպքում քնի ժամանակ մարդու ուղեղն ակտիվ է: Ակտիվությունը նման է ինչ-որ բան հիշելու գործընթացին:

 

Առաջին անգամ գիտնականներին հաջողվել է քնի ժամանակ չափել ուղեղի ակտիվությունը: Այդ նպատակով ամերիկացի գիտնականները ուսումնասիրել են ուղեղի տարբեր հատվածներում առանձին նեյրոնների վարքը, որոնք ներառված են հիշողության ձևավորման գործընթացում:

 

Հատուկ տեխնիկայի միջոցով հնարավոր է եղել պարզել, թե կոնկրետ որ հատվածում է սկսվում այդ ակտիվությունը և այլ հատվածներում դրա տարածման մեխանիզմը:

 

Նեյրոֆիզիկոս Մայանկ Մեթի գլխավորած թիմը փորձեր է կատարել լաբորատոր մկների վրա: Հետազոտության ժամանակ ուսումնասիրվել են գլխուղեղի տարբեր հատվածներում, հին և նոր կենտրոններում տեղի ունեցող մեխանիզմները:

 

Թեև այդ ոլորտում բոլոր նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ քնի ժամանակ գլխուղեղի հին և նոր կենտրոնների միջև կապը հիշողության ձևավորման համար ռեալ չէ, նոր արդյունքները, սակայն, հակառակն են ապացուցում:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ